Հասարակական

Հայաստան կժամանի Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարը

1 րոպեի ընթերցում

Հայաստան կժամանի Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան հոկտեմբերի 6-ին կժամանի Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, որը պատասխանատու է եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Լենարչիչը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և կայցելի վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում