Տարածաշրջանային

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրամիության մասնակցությամբ Բրյուսելում եռակողմ հանդիպումներ անցկացնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաջիևն այս մասին գրել է Х-ի իր միկրոբլոգում:

«Ադրբեջանը աջակցում է Բրյուսելի եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ Եվրամիության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։ Այս համատեքստում Ադրբեջանը հանդես է գալիս բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններով, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը»,- նշել է Հաջիևը։

Նրա խոսքով, Ադրբեջանը նաև աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ ուղիղ երկկողմ երկխոսությանը և բանակցություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում