Իրանի հյուսիսում նոր նավթահանք է հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները երկրի հյուսիսում գտնվող Գոլեստանի նահանգում հայտնաբերել են Հիրկանի նավթային հանքավայրը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Իրանի նավթի նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել Հիրկանի հանքավայրը հայտնաբերելու համար, և այդ ջանքերը տվել են դրական արդյունքներ։ 3000 մետր խորության վրա հայտնաբերվել և հաստատվել են առնվազն 27 միլիոն բարելի չափով նավթային պաշարներ»:

Ընթացիկ տարվա հուլիսի 5-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ՕՊԵԿ-ի 8-րդ միջազգային սեմինարի ժամանակ հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը նախատեսում է ավելացնել նավթի և գազի արդյունահանումը` հաշվի առնելով իր պաշարները և աշխարհում էներգապաշարների կարիքը: Նախարարն այն ժամանակ նշել էր, որ Իրանն արդյունահանում է օրական 3,8 մլն բարել ծավալով նավթ և ավելի քան 1 մլրդ խմ ծավալով գազ:

Իրանի տարածքում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների ավելի քան 13%-ը։ ՕՊԵԿ-ի տվյալներով՝ երկրի պաշարները կազմում են առնվազն 208,6 մլրդ բարել։ Գլխավոր հանքավայրերը գտնվում են հարավային նահանգներում, որոնցից խոշորագույններն են Հարավային Պարսը, Ազադեգանը և Արաշը․ դրանց պաշարները գնահատվում են համապատասխանաբար 18 միլիարդ, 9 միլիարդ և 300 միլիոն բարել:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս