Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է. ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է: ԱԺ մեր կամավորները հուզված պատմեցին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկ են փորձել հստակեցնել մի խումբ բռնի տեղահանված կանանց հետ: Կանայք մատնացույց են արել քիչ հեռու կանգնած երեխաներին՝ նշելով, որ խիստ անհանգիստ են արդեն քանի օր դպրոց չգնացող աշակերտներով, խնդրելով առաջնահերթ դիտարկել դպրոցներում տեղավորվելու հարցը: Այդ կանայք մանկավարժներ են եղել...

Այսօր Հայաստանի դպրոցների ուսուցիչների թափուր հաստիքները մեծ արագությամբ համալրում են ԼՂ մեր հայրենակիցները, որոնք իրենց մասնագիտական առաքելության հարցում ոչ մի զիջման պատրաստ չեն: Նրանք են, որ սովորեցնում են չընկճվել, փորձությունները խելացի կերպով ընդունել, նրանք են, որ մասնագիտական առարկաների հետ դաստիարակություն ու սեր են փոխանցում, նրանք են, որ թեւաթափ ու հուսահատ ծնողներին ստիպում են հավաքել իրենց ու հավուր պատշաճի երեխաներին դպրոց ճանապարհել:

Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ, ձեր պայքարող, ոգեւորող եւ համբերատար կերպարը կարգուկանոնի եւ առաջ նայելու ամբողջականություն է: Առողջ եւ ամուր լինեք»:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով