Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի երկարատև հակամարտությունը կարգավորելու համար․ ԱՄՆ պետքարտուղարություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն նկատի է առնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպումից՝ թեև ԱՄՆ-ն բազմիցս շեշտել է կողմերի միջև երկխոսության կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք նկատի ենք առնում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկված հանդիպմանը։ Այնուամենայնիվ, մենք մշտապես հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Պետքարտուղարը և այստեղ գտնվող մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այդ հարցում, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա», - ասել է Պատելը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար հայտարարված ռազմական օգնությունից հետո ԱՄՆ-ն պատրաստվում է նույնը անել և փոխել դիրքորոշումը, Պատելը նշել է․ «Ես դիրքորոշման փոփոխության մասին հայտարարություն չունեմ։ Կրկին նշեմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է չափազանց կարևոր մնալ Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու հարցում»։

Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է անձամբ ներգրավված լինել այս գործում և պարբերաբար շփումներ է ունենում երկու երկրների իր պաշտոնակիցների հետ։

Հայերեն العربية English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն