Հասարակական

Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է առաջադրել Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով։

Արայիկ Հարությունյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել իբր Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկանների հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։

Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020 թվականի հոկտեմբերին Արայիկ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում