Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գրանադա

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գրանադա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գրանադա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ։

«Գրանադայի մեր պատվիրակության այցելությունը, որի կազմում է նաև Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը, չենք չեղարկել և այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել»,- ասաց Փաշինյանը։

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ է նշվում այն հանգամանքը, որ Գերմանիան և Ֆրանսիան մերժել են Ադրբեջանի առաջարկը, որպեսզի հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում տարածաշրջանի հարցերը քննարկել դրանից հեռու գտնվող երկրների հետ՝ համարելով, որ այդ հարցերը կարող են քննարկվել և լուծվել տարածաշրջանային մակարդակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում