Քաղաքականություն

Եթե իմ հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, կանեմ հաջորդ վայրկյանին, բայց տեղի կունենա հակառակը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Եթե իմ հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, կանեմ հաջորդ վայրկյանին, բայց տեղի կունենա հակառակը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ աթոռից կառչած չէ, պատրաստ է հրաժարական տալ, եթե իր հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, սակայն վստահ է, որ դա անելու դեպքում տեղի կունենա հակառակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տեսակետին, թե վարչապետը «կառչել է» աթոռից՝ Փաշինյանն ասաց. «Իրականությունն ուղիղ հակառակն է: 2021-ին ես հրաժարական եմ տվել, որ հերթական անգամ ՀՀ ժողովրդի համար դուռ բացեմ այդ իրավիճակում արտահերթ ընտրությունների միջոցով որոշելու, թե ով է ՀՀ վարչապետը»:

Անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե իշխանությունն ասում է՝ եթե իրենք չլինեն իշխանության, պատերազմ կլինի՝ վարչապետն ասաց. «Մյուս կողմից դուք էիք ժամանակին ու հիմա էլ անընդհատ խոսում, որ եթե մենք շարունակենք մնալ իշխանության, կլինի պատերազմ: Իրականությունն այլ է: Ցավոք, միայն իշխանություններից չէ կախված ՀՀ գլոբալ իրավիճակը: Այլ բան, որ գլոբալ իրավիճակում մենք պետք է կարողանանք մաքսիմալ ճիշտ դիրքավորվել: Խոստովանեմ, որ ոչ միայն հիմա, այլ նաև նախկինում էլ միշտ չէ, որ հաջողվել է ճիշտ դիրքավորվել: Ինչ-որ մի շրջան անվանում ենք խաղաղության շրջան: Մենք 30 տարվա ընթացքում խաղաղություն չենք ունեցել, պարզապես ունեցել ենք պատերազմի հետաձգում՝ գուցե և Հայաստանի անկախության և խամաճիկացման գնով»:

Պատգամավորը վարչապետին հեռանալու կոչ արեց՝ նրան մեղադրելով վարած քաղաքականության համար:

Վարչապետը չժխտեց՝ Հայաստանը մարտահրավերների առաջ է կանգնած և միշտ կանգնած է եղել:

«Շատ կարևոր է, սակայն, հասկանալ, թե հատկապես ինչ մարտահրավերի առաջ: Ուղիղ ու անկեղծ ասեմ՝ եթե ես իմանամ, որ, օրինակ, իմ հրաժարականով, հեռացումով այդ բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին, որովհետև, ի հեճուկս ձեզ, ես աթոռից կառչած չեմ և երբևէ չեմ էլ եղել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը: Եվ սա է պատճառը նաև, որ դա տեղի չի ունենում»,-ասաց Փաշինյանը:

Դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ վարչապետն ասաց. «Դուք այդ սցենարը փորձեցինք ԼՂ-ում և իրագործեցիք: Դրանից ավելի լավ եղա՞վ: Իհարկե, Հայաստանում, չեք կարող իրագործել, բայց ես ուզում եմ այս տեսական իրավիճակից մենք գոնե հետևություններ անենք»:

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում