Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը
3 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1121101.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու՝ ՀՀ ԱԺ որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
Ըստ նրա, դրանով Հայաստանը դառնում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: «Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- ասված է նրա գրառման մեջ:
Depuis Erevan, je salue la décision du Parlement arménien de ratifier le Statut de Rome et de permettre ainsi à l'#Arménie de devenir État partie à la Cour pénale internationale.
La lutte contre l’impunité des crimes est une condition de la paix et de la stabilité. pic.twitter.com/oeebEuWrsH
— Catherine Colonna (@MinColonna) October 3, 2023
Ավելի վաղ, Կոլոննան X-ում լուսանկար էր տարածել՝ գրելով, որ վերադարձել է Հայաստան՝ իր առաջին այցելությունից 5 ամիս անց: «Բարեկամություն, աջակցություն, համերաշխություն»,- գրել էր նա:
De retour en #Arménie, 5 mois après ma première visite
Amitié, soutien et solidarité. pic.twitter.com/AOkBZYrKAi
— Catherine Colonna (@MinColonna) October 3, 2023
Հոկտեմբերի 3-ին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը: