Իրանում մեկնարկել են ԱԹՍ-ների լայնածավալ զորավարժություններ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական բանակը մեկնարկել է լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են ռազմական անօդաչու թռչող սարքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

ԱԹՍ-ների զորավարժությանը մասնակցում են բանակի չորս ստորաբաժանումների՝ ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը:

Համատեղ զորավարժություններն անցկացվում են ամբողջ Իրանում՝ Պարսից ծոցի ջրերից մինչև երկրի հյուսիսային շրջաններ, դրանց մասնակցում է շուրջ 200 տարբեր ԱԹՍ։

Ըստ փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարիի՝ Իրանի բանակն օգտագործել է հայրենական արտադրության զանազան անօդաչուներ, այդ թվում՝ «Չամրոշ», «Յասիր», «Սադեկ», «Պելիկան», «Աբաբիլ», «Քաման-12», «Յազդան» և «Մոհաջեր»՝ ցամաքային, ծովային և օդային սահմանները, ինչպես նաև միջազգային ջրերը վերահսկելու համար։

Tasnim-ը շեշտում է, որ Իրանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել ԱԹՍ-ների արտադրության ոլորտում։ Օգոստոսին Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել էր, որ եվրոպական մի շարք երկրներ դիմել են Իրանին՝ ԱԹՍ-ներ գնելու համար։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս