1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը Քարաքենջ քաղաքից 44 կմ հարավ-արևելք է, որտեղ ապրում է 2,8 հազար մարդ։ Օջախը 15 կմ խորության վրա է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: