Տարածաշրջանային

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է անկարգությունների նախապատրաստման ֆինանսավորման մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է անկարգությունների նախապատրաստման ֆինանսավորման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը սխալ է անվանել վրացական հետախուզության հայտարարությունը, թե ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆինանսավորել է որոշ թրեյնինգներ, որոնք միտված են եղել զանգվածային անկարգություններ կազմակերպելուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ Սերբիայի երեք քաղաքացիներ սեպտեմբերի 25-ին USAID-ի հրավերով ժամանել են հանրապետություն և դասընթացներ են անցկացրել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պետք է մասնակցեին իշխանությունը երկրում բռնի միջոցներով տապալելուն:

Սերբիայի քաղաքացիները, որոնք ներկայացնում են Canvas կազմակերպությունը, հարցաքննվել են Պետական ​​անվտանգության ծառայության կողմից և արդեն լքել են Վրաստանը։ Հետախուզական ծառայության տվյալներով՝ դասընթացները ֆինանսավորել է USAID-ն։ Վրաստանի ղեկավարությունը USAID-ից պարզաբանումներ է պահանջել հետախուզական ծառայությունների հետաքննության հետ կապված։

«Մեր կողմից աջակցվող նախագծերից մեկի դեմ այսօր ներկայացված մեղադրանքները սխալ են և խեղաթյուրում են Վրաստանին ուղղված մեր օգնության նպատակները: USAID-ն աջակցում է Վրաստանի ժողովրդին 1992 թվականից: Ինչպես միշտ այս օգնությունը թափանցիկ է»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում