Վրաստանի կառավարությունն անկարգություններ և ապակայունացում թույլ չի տա․ Ղարիբաշվիլին՝ երկրում պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա անկարգություններ և ապակայունացում կործանարար և արմատական ​​ուժերի կողմից, և բոլոր նրանք, ովքեր կյանքի են կոչում հակապետական ​​ծրագրեր, կպատժվեն հնարավորինս խստորեն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Պարբերականը նշում է, որ սեպտեմբերի 18-ին Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին երկրում անկարգություններ են նախապատրաստվում պետական ​​հեղաշրջման նպատակով՝ օտար երկրների համակարգմամբ և ֆինանսական աջակցությամբ։ Իսկ հոկտեմբերի 2-ին Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի հրավերով Սերբիայի երեք քաղաքացիներ ժամանել են Վրաստան, և «նրանց նպատակն է եղել կապ հաստատել երիտասարդական կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պետք է դառնան երկրում հեղափոխական գործընթացների առանցքը»։

«Այս մարդիկ, հավանաբար, ոչինչ չեն սովորել կամ չեն կարող վերլուծել: Փաստ է, որ այսքան տարիներ են անցել, իսկ նրանք դեռ մնացել են անցյալում: Նրանք կարծում են, որ 2003 թվականն է: Հիմա 2023 թվականն է, և մենք իշխանության ղեկին ենք արդեն 11 տարի: Իհարկե, մենք թույլ չենք տա երկրում անկարգություններ կամ ապակայունացում», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Ղարիբաշվիլին շեշտել է, պետությունն այսօր ավելի ուժեղ է և ամուր կանգնած է իր ոտքերի վրա։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս