Հասարակական

Հռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի վիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այդ մասին հայտարարություն է արել.

«Այս օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղի փախստականների ողբերգալի իրավիճակին։ Կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ հորդորը և կոչ ուղղում միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության համար, որը կհանգեցնի երկարաժամկետ համաձայնության՝ վերջ դնելով հումանիտար ճգնաժամին։ Աղոթքս եմ բարձրացնում Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում վառելիքի պահեստարանի պայթյունի զոհերի համար»։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում