Հասարակական

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ին, ժամը 21։56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Renault» մակնիշի բեռնատարին (վարորդ` Ա. Խ., ծնված 1979 թ.), այնուհետև` «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Հ., ծնված 1987 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները (կին և 2 երեխա) հոսպիտալացվել են ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել վարորդին. վերջինս ևս հոսպիտալացվել է ԲԿ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում