Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ. Քաղաքապետարան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հասարակական տրանսպորտի ավտոբուսների ժամանման միջակայքերը կարող են ավելանալ՝ պայմանավորված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար ավտոբուսների տրամադրմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով հանրության ներողամտությունը:

Հայերեն Русский