Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն էր, այլ ոչ թե երկու երկրների կառավարությունների միջև բանակցությունների արդյունք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ում սեպտեմբերի 28-ին հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները Ղարիբաշվիլիի կառավարության հետ համաձայնության են եկել թռիչքների վերսկսման շուրջ և չեղարկել այցագրային ռեժիմը։

«Ռուսաստանի նախագահն ասել է, որ անայցագիր ռեժիմը և թռիչքների վերսկսումը եղել է իր միանձնյա որոշումը: Այն, ինչ այսօր ասել է պարոն Լավրովը, փաստի հավաստում է: Իհարկե, համաձայնագիրը ձևակերպվել է Վրաստանի կառավարության հետ: Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլտվություն է տվել ռուսական համապատասխան ընկերություններին... Մենք ոչ մի բանակցություն չենք վարել», - լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ Մի քանի ավիաընկերություններ արդեն երկրների միջև կանոնավոր չվերթեր են իրականացնում։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս