Հասարակական

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան անվճար ծառայություններ կմատուցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան անվճար ծառայություններ կմատուցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը պատրաստ է իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով ծառայեցնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուհից, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Լեռնային Ղարաբաղիղ բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։

Ըստ աղբյուրի՝ դիմելու համար անհրաժեշտ է մոտենալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (2-րդ ուսումնական մասնաշենք) կամ զանգահարել (+374 60) 710 241 հեռախոսահամարով։

Նշվում է, որ կլինիկայի գործունեությանը և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում