Քաղաքականություն

Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման  համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գոյություն ունեցող եռակողմ համաձայնության հիման վրա տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

«2020 թվականի ողբերգական իրադարձությունների սկզբի հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ հավելելով, որ ռուսական կողմի, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հումանիտար հրատապ խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում