Քաղաքականություն

Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար

1 րոպեի ընթերցում

Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հատկացրել 15 մլն շվեդական կրոն՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները՝ այդ թվում և բժշկական տրանսպորտը, սննդամթերքն ու գումարային նվիրատվությունները»,- հայտնել է դեսպանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում