Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առանց հապաղելու մարդասիրական օգնություն տրամադրել Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին, որոնք այս պահին Ստեփանակերտում չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիֆը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։

«Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում զարգացող իրադրությանը։ Խիստ մտահոգիչ են տեղեկությունները պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և օգնել տուժածներին օդային ճանապարհով տարհանելու հարցում։ Նախագահ Ալիևը պետք է առանց նախապայմանների ու սահմանափակումների թույլ տա օգնության ազատ հոսքը»,- նշել է Ադամ Շիֆը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում