Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի միջև 3 նոր համաձայնագիր է ստորագրվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Ադրբեջանի միջև 3 նոր համաձայնագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության սեպտեմբերի 25-ին Նախիջևան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև 3 նոր համաձայնագիր է ստորագրվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ստորագրված համաձայնագրերը վերաբերում են Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին, Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում բնակելի շենքերի, տարրական դպրոցի, մանկապարտեզի, մշակութային կենտրոնի կառուցման շուրջ Թուրքիայի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում համագործակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում