Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 123 թուրք մտավորականների կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտող հայտարարությունից հետո թուրք ազգայնականների կողմից սկսել են հնչեցվել կոչեր՝ զրկելու այդ գործիչներին Թուրքիայի քաղաքացիությունից։

Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիայի թյուրքական ընկերությունների դաշնության նախագահ Իսմաիլ Ջենգիզը, ով նշել է, թե «123 հայասեր մանկուրտներին պետք է անհապաղ զրկել քաղաքացիությունից»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Once Vatan լրատվամիջոցը, նա նաև նշել է, որ քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։

«Արմենպրես»-ն ավելի վաղ հրապարակել էր թուրք մտավորականների հայտարարությունը, որտեղ նրանք ահազանգել էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ արել միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։

«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։

Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել էին թուրք մտավորականները՝ ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։

Նամակը ստորագրած 123 թուրք մտավորականների շարքում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքըն Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալջըն, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլոք։

Հայերեն العربية English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները