Քաղաքականություն

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Շոլցն ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Շոլցն ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է նաև ՀՀ տարածքայինամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԳԴՀ կառավարությունը։

«Զրույցի հիմնական թեման էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և տեղում մարդկանց համար հրատապ հումանիտար մատակարարման հարցը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։

Կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Կանցլերն ընդգծել է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն հավատարիմ է բանակցային լուծմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Դաշնային կառավարությունը լիակատար աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին:

Հակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ղարաբաղում մարդկանց համար թափանցիկ հումանիտար մատակարարումն ու անվտանգությունն այժմ Ադրբեջանի պատասխանատվությունն է։

Զրույցի ընթացքում կանցլերն ընդգծել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։

Կանցլերը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել իրենց շփումները և սերտ կապ պահպանել», - ասված է ԳԴՀ կառավարության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում