Տարածաշրջանային

Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար

1 րոպեի ընթերցում

Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում սպասում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը:

«Բարեբախտաբար, մենք մեր երկրների հարաբերությունների շատ դրական օրակարգ ունենք: Մեզ մոտ շատ լավ են ընթանում երկկողմ և տարածաշրջանային թեմաներով բանակցությունները»,-նշել է նա:

Աբդոլլահիանն ասել է, որ Իրանում սպասում են Լավրովի այցին, որի շուրջ պայմանավորվածություն կա, որպեսզի վերջնականացնեն երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում