Տարածաշրջանային

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են քաղաքական երկխոսություն կառուցելու իրենց մտադրությունը և քննարկել Անդրկովկասում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հաստատել են Մոսկվայի և Թեհրանի հանձնառությունը տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա զարգացմանը։

«Հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի մտադրությունը՝ հետագայում զարգացնելու քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում և փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից՝ հավելելով, որ կայացել է մտքերի շահագրգիռ փոխանակում առանցքային միջազգային թեմաների շուրջ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային արդի խնդիրներին՝ շեշտը դնելով Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում