Ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի առանության բրոնզե մեդալակիր է. նա նաև ՕԽ ուղեգիր ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Մալխաս Ամոյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, նա նաև նվաճեց Փարիզի-2024-ի ուղեգիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանն ուժերը չափեց Ղազախաստանից Դեմու Զադրաևի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 9:7 հաշվով։
Ամոյանը նվաճեց նաև Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի 2021 թվականի առաջնության ոսկե մեդալակիր: