Սպորտ

Մարմնամարզիկները վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն 5 մարզիկով

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկները վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն 5 մարզիկով

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի վարկանիշային առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը անցկացվող սպորտային մարմնամարզության 52-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հավաքականի մարզիչները կլինեն Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը և Սոս Սարգսյանը:

Այժմ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում