Տարածաշրջանային

Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3500-ից ավելի արձանագրություն

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3500-ից ավելի արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ավելի քան 85 տարի անց Թեհրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3506 արձանագրություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։

Նշվում է, որ Ռայիսին այդ մասին հայտնել է ԱՄՆ եռօրյա ուղևորությունից վերադառնալիս․ Նյու Յորքում Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։

Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում 20 հանդիպում և շփում է ունեցել տարբեր քաղաքական գործիչների հետ և լսելի է դարձրել Իրանի ժողովրդի ձայնը։

Իրանի նախագահի խոսքով՝ Մշակութային ժառանգության նախարարության և Արտաքին գործերի նախարարության հետագա քայլերի շնորհիվ հնարավոր է դարձել իրանական ժառանգության վերադարձը։

«Մենք 3506 արձանագրություն ենք վերադարձրել երկիր, մնացած արձանագրությունները կվերադարձվեն շուտով», - ասել է Իրանի նախագահը՝ նաև շեշտելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին այցելությունը հնարավորություն էր՝ տեղ հասցնելու և պարզաբանելու իրենց դիրքորոշումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում