Հասարակական

Ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով

2 րոպեի ընթերցում

Ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղորդում է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ, ժամը 16։25-ի սահմաններում, փակել են Երևան քաղաքի Ամիրյան–Մաշտոց փողոցների խաչմերուկը: Նրանք, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են դիմադրել իրավապահներին, հավաքի մասնակիցներից մեկը հարվածել է ոստիկաններից մեկի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

»Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված մասնակցի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի 24-ամյա բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Որոշում է կայացվել՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված ֆիզիկական ներգործության հիմնավոր կասկածանքով նրան ձերբակալելու վերաբերյալ։

Կատարվում է նախաքննություն:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում