Հասարակական

Հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Հավաքի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում սեպտեմբերի 21-ին իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը, ընթացքի պահին ձեռքերով, ոտքերով, ձեռքին եղած իրերով հարվածներ հասցրել ավտոմեքենային, ինչպես նաև՝ վիճաբանության մեջ մտել հասարակական կարգը պահպանելու՝ իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում