Հասարակական

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանության և ուրիշի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանության և ուրիշի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության երրորդ բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, սեպտեմբերի 21-ին, Երևան քաղաքի Խանջյան փողոցում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է հայհոյանքներով, կամ անպարկեշտ արտահայտություններով, կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, խափանելով տրանսպորտային եթևեկությունը, հարվածներ են հասցրել փողոցի այդ հատվածով երթևեկող ավտոմեքենային, վնասել այն:

044.png (517 KB)

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում