Տարածաշրջանային

Բորելը Նյու Յորքում Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ նրան 3 ուղերձ է փոխանցել

2 րոպեի ընթերցում

Բորելը Նյու Յորքում Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ նրան 3 ուղերձ է փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է կայացել Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ Աբդոլլահիանին է փոխանցել հիմնական 3 ուղերձ։

Բորելը, մասնավորապես, նշել է, որ ԵՄ-ն դատապարտում է ԵՄ քաղաքացիների «կամայական ձերբակալությունները» և կոչ է անում ազատ արձակել նրանց։ Երկրորդ՝ Բորելը շեշտել է «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» միջոցով միջուկային խնդրի դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, ԵՄ բարձր ներկայացուցիչը Իրանի ԱԳ նախարարին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։

2021 թ․ ապրիլից Իրանի և ԳՀՀԾ-ի մյուս հինգ կողմերի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի միջև Վիեննայում բանակցությունների մի քանի փուլ է ընթացել ԱՄՆ-ին միջուկային գործարք վերադարձնելու ուղղությամբ։ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցել բանակցություններին, քանի որ միակողմանիորեն դուրս էր եկել ԳՀՀԾ-ից։ Կողմերին, այնուամենայնիվ, չի հաջողվել համաձայնության հասնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում