Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։

Նա նկատել է, որ պատերազմի հետևանքները նկատելի են ոչ միայն մարդասիրական առումով, այլ դրանք ազդեցություն կունենան համաշխարհային մակարդակով գնաճի վրա։

Արգենտինայի նախագահը հիշեցրել է, որ օրեր առաջ անդրադարձել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին։

«Հենց այսօր, երբ անցկացվում է այս նստաշրջանը, հայտնի դրաձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել՝ Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ վերցնելու նպատակով»,- զգուշացրել է նա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բուենոս Այրեսի հայկական Diario Armenia կայքը, Ֆերնանդեսն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չի կարող պասիվ մնալ նման իրողության առջև: Այն պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի խուսափի էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական նոր հետապնդումներից: «Ինչպես միշտ, մենք շարունակում ենք պահանջել, որ կողմերը ճանապարհ գտնեն դեպի խաղաղություն»,-ասել է նա:

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով ժամը 22։30-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ։ Վիրավորների թիվը գերազանցում է 200-ը։ Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։

Հայերեն Français Русский

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում