Քաղաքականություն

ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների Բաքվի որոշումը խախտում է եռակողմ համաձայնագրերը. ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունների Բաքվի որոշումը խախտում է եռակողմ համաձայնագրերը. ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ

ՀՌՈՄ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի դեմ ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը մեծ տագնապ է արթնացնում։ Դա որոշում է, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կողմից ստորագրված զինադադարի համաձայնագրերը և հակասում է Հայաստանի հետ հարաբերությունները խաղաղեցնելու ցանկության մասին ադրբեջանական բազմիցս արված հայտարարություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանություն, այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոն:

«Ավելին՝ վերջին երկու տարում Եվրամիությունը ակտիվացրել է երկխոսության ձևաչափը, որին մասնակցել են ադրբեջանցիներն ու հայերը` դրսևորելով համաձայնության ցանկություն, որն այսօր վտանգված է»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը և հավելել. «Մենք խստորեն խնդրում ենք Ադրբեջանի իշխանություններին կանգ առնել, իսկ ՄԱԿ-ին, ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին` ակտիվացնել անհապաղ նախաձեռնությունները՝ ակտիվացնելու բանակցությունները, որոնք տանում են դեպի խաղաղություն և կայունություն կովկասյան տարածաշրջանում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում