Հասարակական

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ

2 րոպեի ընթերցում

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ից տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik VIrabyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ են կատարվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ գրառումներից մեկի մեջ նշվել է. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններա պետք, շենքեր գրավելա պետք…»։ Մեկ այլ գրառման մեջ առկա է հետևյալ արտահայտությունը՝ «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», իսկ մեկ այլ գրառման մեջ նշվել է. «Ավելացնում եմ, որ Նիկոլին իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։

Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում