Հասարակական

Ձերբակալվել են Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցող երեք անձինք, որոնց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Ձերբակալվել են Հանրապետության հրապարակում հավաքի մասնակցող երեք անձինք, որոնց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում շարունակվող զանգվածային հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հավաքի երեք մասնակիցների մոտ հայտնաբերվել են սառը զենքեր՝ դանակներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում