Քաղաքականություն

Իսպանիան հորդորում է Ադրբեջանին վերադառնալ երկխոսությանն ու դադարեցնել ռազմական գործողությունները

1 րոպեի ընթերցում

Իսպանիան հորդորում է Ադրբեջանին վերադառնալ երկխոսությանն ու դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիան հորդորում է Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու վերականգնել երկխոսությունը՝ հանուն խնդրի խաղաղ կարգավորման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իսպանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Ղարաբաղի շրջանի դեմ զինված ուժերի կիրառումը և ցավում է մարդկային կյանքերի կորստի համար։

Իսպանիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին ու կոչ է անում ադրբեջանական իշխանությունների անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը՝ հասնելու խաղաղ կարգավորման՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում