Հասարակական

Ակցիայի ընթացքում հակաօրինական արարք թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության. ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Ակցիայի ընթացքում հակաօրինական արարք թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարք թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Կրկին անգամ կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»,- ասվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում