Տարածաշրջանային

Իրանի մեջլիսում անընդունելի են համարել տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն

1 րոպեի ընթերցում

Իրանի մեջլիսում անընդունելի են համարել տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նիստ է գումարել, որում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումն ու վերջին զարգացումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին։

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի հանդիպման մասնակիցները շեշտել են, որ որևէ հանգամանքներում տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխություն ընդունելի չի լինի Իրանի համար։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում