Հասարակական

Ոստիկանությունը Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի մասնակիցներին կոչ է անում չենթարկվել հնարավոր սադրանքներին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի մասնակիցներին կոչ է անում չենթարկվել հնարավոր սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային ակցիայի մասնակիցներին կոչ է արել չենթարկվել հնարավոր սադրանքներին, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։

Հարգելի՛ քաղաքացիներ

Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում