Տարածաշրջանային

Շոյգուն սեպտեմբերի 19-ին այցով կժամանի Թեհրան

1 րոպեի ընթերցում

Շոյգուն սեպտեմբերի 19-ին այցով կժամանի Թեհրան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 19-ին այցով կժամանի Թեհրան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարն Իրանում հանդիպում կունենա Իսլամական Հանրապետության զինված ուժերի հրամանատարության մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ իր գործընկեր Մոհամեդ Ռեզա Աշտիանիի հետ։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն իրադարձությունների զարգացումները տարածաշրջանում և երկկողմ հարաբերությունները պաշտպանության բնագավառում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում