Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի խաղերի ուղեգիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի խաղերի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր և նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանն ուժերը չափեց ղազախ Մեյրամբեկ Կարտբայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով:

Արսեն Հարությունյանն Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության` եռակի բրոնզե մեդալակիր, մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 11-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում