Սպիտակ տանը հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ ամերիկացիների ձերբակալությունների համար և կարծում է, որ այդ միջոցը չի խաթարելու գերիների փոխանակումը, որն արդեն սկսվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

CNN-ի տեղեկություններով՝ պատժամիջոցներ կսահմանվեն Հետախուզության նախարարության և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նկատմամբ:

«Դրանք (պատժամիջոցները) կապված են Իրանում ամերիկացի քաղաքացիների անօրինական կալանավորման հետ»,- ասել է Քիրբին հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հաստատել է, որ Իրանը սեպտեմբերի 18-ին ազատ է արձակել հինգ ամերիկացիների՝ նույն թվով Իրանի քաղաքացիների և 6 միլիարդ դոլարի ապասառեցման դիմաց։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս