Վրաստանի Սահմանադրական դատարանը ձեռնամուխ է եղել նախագահի իմփիչմենթի հարցի քննարկմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի հարցը գրանցվել է Սահմանադրական դատարանում և քննարկվում է ատյանի կողմից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Սահմանադրական դիմումի հեղինակները 2023 թ. սեպտեմբերի 12-ին դիմել են Սահմանադրական դատարան՝ անցնելով սահմանադրական դիմումի գրանցման ընթացակարգերը. սեպտեմբերի 14-ին հարցումը գրանցվել է օրենսդրությանը համապատասխան: Գործը փոխանցվել է Սահմանադրական դատարանի պլենումի դիտարկմանը, որն այն կքննարկի և մեկ ամսվա ընթացքում եզրակացությունը կներկայացնի խորհրդարանին», - հաղորդել է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս