Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բանտարկյալների փոխանակում կկատարեն․ իրանական սառեցված ակտիվները վերադարձվել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի և ԱՄՆ-ի միջև սեպտեմբերի 18-ին տեղի կունենա բանտարկյալների փոխանակում «հինգը հինգի դիմաց» ձևաչափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«ԱՄՆ բանտերում գտնվող Իրանի 5 քաղաքացի և Իրանում բանտարկված 5 ամերիկացի այսօր ազատ կարձակվեն», - Քանաանիի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։

Պաշտոնյան հավելել է, որ Իրանի 2 քաղաքացի սեփական կամքով վերադառնում է հայրենիք, 1 իրանցի միանում է իր ընտանիքին երրորդ երկրում, իսկ ևս 2-ը ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։

Քանաանին նաև հայտնել է, որ Իրանի ակտիվները, որոնք սառեցվել էին Հարավային Կորեայի բանկերում ԱՄՆ-ի ճնշման պատճառով, սեպտեմբերի 18-ին լիովին գտնվում են Իրանի տրամադրության տակ։

Ըստ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության՝ Իրանի համար հասանելի է դարձել 6 միլիարդ դոլար գումարը, որը հարավկորեական բանկերում սառեցված էր ամերիկյան պատժամիջոցների պատճառով։

Քանաանին չի բացառել, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում միջնորդների միջոցով կարող են բանակցություններ ընթանալ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սեպտեմբերի 17-ի գիշեր մեկնել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին մասնակցելու։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս