Տարածաշրջանային

Իրանի քարավանատները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

1 րոպեի ընթերցում

Իրանի քարավանատները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Իրանի պատմական քարավանատներն ընդգրկել է համաշխարհային ժառանգության իր հեղինակավոր ցանկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանում քարավանատները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, Իրանի 24 նահանգներում գտնվող 54 պատմական քարավանատներ ընտրվել և ներառվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։

Այս որոշմամբ հարյուրավոր քարավանատներից մանրակրկիտ կերպով ընտրված 54 քարավանատները պաշտոնապես դարձել են Իրանի 27-րդ նյութական մշակութային ժառանգությունը, որ գրանցված է ամբողջ աշխարհում:

«Քարավանատներն իրենցից ներկայացնում էին ճամփեզրի իջևանատներ, որոնք սնունդ ու ջուր էին մատակարարում քարավաններին, ուխտավորներին և այլ ճանապարհորդներին: Երթուղիները և քարավանատների գտնվելու վայրը որոշվել են ջրի առկայությամբ, աշխարհագրական պայմաններով և անվտանգության նկատառումներով», - ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի կայքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում