Ծանրամարտի տղամարդկանց ընտրանին առաջինն է ԱԱ-ի թիմային հաշվարկում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմը աշխարհի առաջնության թիմային հաշվարկում առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի հավաքականը միավորների քանակով առաջինն է թիմային հաշվարկում, իսկ մեդալների քանակով առաջին տեղում Չինաստանի հավաքականն է։

Միավորների քանակով թիմայինհաշվարկումերկրորդ տեղում Չինաստանն է, երրորդ տեղում Իրանն է:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանը (արծաթ) և Գոռ Սահակյանը (բրոնզ): Փոքր մեդալներ նվաճեցին Գարիկ Կարապետյանը (փոքր արծաթ), Անդրանիկ Կարապետյանը (փոքր ոսկե), Սիմոն Մարտիրոսյան (փոքր արծաթ), Ռաֆիկ Հարությունյանը (փոքր բրոնզ):

Հայերեն العربية Español Русский