Տարածաշրջանային

«Մարդկանց թրաֆիքինգի մասին» խորագրով տարեկան զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիային մեղադրել է երեխաների հավաքագրման մեջ

1 րոպեի ընթերցում

«Մարդկանց թրաֆիքինգի մասին» խորագրով տարեկան զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտը Թուրքիային մեղադրել է երեխաների հավաքագրման մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» խորագրով տարեկան զեկույցում Թուրքիան ներառվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են անչափահաս երեխաներին՝ որպես զինվորներ: Այդպիսով, Թուրքիան մեղադրվում է երեխաներին հավաքագրելու մեջ։

«Իրավապաշտպան խմբերը և միջազգային կառույցները նշում են, որ Թուրքիայի կառավարությունը օպերատիվ սարքավորումներ և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումներին, որոնք հավաքագրել են անչափահաս երեխաներին որպես զինվորներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի 2022 թվականի զեկույցում։

Զեկույցը մեծ իրարանցում է առաջացրել Անկարայում։

«Դաշինքի ոգուն անհամատեղելի այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի», - արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում