Սպորտ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Խուրշուդյանը 6-րդն է, Հակոբյանը` 5-րդը

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Խուրշուդյանը 6-րդն է, Հակոբյանը` 5-րդը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Տաթև Հակոբյանը ու Հռիփսիմե Խուրշուդյանը, մեկնարկեցին աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկեց 105 և հրեց 130 կգ: Երկամարտի 235 կգ արդյունքով նա 6-րդն է:

Նույն քաշում հանդես եկող Տաթև Հակոբյանը պոկեց 105 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց առավելագույնը 132 կգ: Երկամարտի 237 կգ արդյունքով նա 5-րդն է:

Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալակիր էր դարձել, Ռաֆիկ Հարությունյանն էլ փոքր բրոնզե, իսկ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում